Վրաստանի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ երկրի պրագմատիկ քաղաքականության մասին

2 րոպեի ընթերցում

Թբիլիսին ձգտում է ինտեգրվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին՝ պրագմատիկ հարաբերություններ պահպանելով Մոսկվայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Դատարկ շահարկումներ են ընդդիմության այն պնդումները, թե իբր գործող իշխանությունները ցանկանում է հրաժարվել Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղեգծից: Նման պլան չկա: Նույնիսկ եթե ամեն ինչ մի կողմ թողնենք, խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չկա նման որոշումներ ընդունելու համար», - ասել է Կոբախիձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում։

«Մենք քանիցս հայտարարել ենք, որ հենց Բրյուսելում սեղանին դնեն Վրաստանին Եվրամիություն ընդունելու մասին փաստաթուղթը, մենք անմիջապես կստորագրենք այդ փաստաթուղթը, բայց մենք չենք տեսնում պատասխան արձագանք։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, ապա պարզվել է, որ իրականում ամեն ինչ այդպես չէ», - հավելել է վարչապետը։

Խոսելով Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականության մասին՝ Կոբախիձեն հայտարարել է, որ այս հարցում կան կարմիր գծեր, որոնք «կապված են բռնազավթման հետ»։

«Քանի դեռ մեր պատմական տարածաշրջանների 20 տոկոսը բռնազավթված է, հնարավոր չէ փոխել ստատուս քվոն, այդ թվում՝ նաև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը։ Դրա հետ մեկտեղ մենք առևտրատնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ և շարունակում ենք պրագմատիկ քաղաքականություն վարել։ Մեր նպատակը հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելն է», - ասել է Կոբախիձեն։

Հայերեն فارسی Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA