ԱՄՆ-ն կարտելների դեմ գործողությունները չի սահմանափակի Վենեսուելայով. Թրամփ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ վարչակազմը նկատի ունի ոչ միայն Վենեսուելան, երբ  քննարկում է Լատինական Ամերիկայում թմրակարտելների դեմ պայքարի շրջանակում ցամաքային ռազմական գործողությունների անցկացման հնարավորությունը: Սա հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայի Փալմ Բիչում լրագրողների հետ զրույցում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը:

«Ցանկացած վայրում, որտեղից թմրանյութեր են գալիս, ոչ միայն Վենեսուելայում», - հայտարարել է նա՝ մեկնաբանելով Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները:

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն իրեն կպահի գրավված վենեսուելական լցանավերը և դրանց նավթը. Թրամփ

 

Հայերեն Русский