ԱՄՆ-ն կարտելների դեմ գործողությունները չի սահմանափակի Վենեսուելայով. Թրամփ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ վարչակազմը նկատի ունի ոչ միայն Վենեսուելան, երբ քննարկում է Լատինական Ամերիկայում թմրակարտելների դեմ պայքարի շրջանակում ցամաքային ռազմական գործողությունների անցկացման հնարավորությունը: Սա հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Ֆլորիդայի Փալմ Բիչում լրագրողների հետ զրույցում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է Fox9 հեռուստաալիքը:
«Ցանկացած վայրում, որտեղից թմրանյութեր են գալիս, ոչ միայն Վենեսուելայում», - հայտարարել է նա՝ մեկնաբանելով Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները:
Կարդացեք հոդվածը` Русский