Արթիկի համայնքապետարանը համալրվել է նոր տեխնիկա-սարքավորումներով

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության «Խոցելի համայնքների կենսաապահովման և տնտեսական կենսունակության խթանում» ծրագրի շրջանակում Արթիկի համայնքապետարանը նոր տեխնիկա-սարքավորումներ է ստացել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արթիկի համայնքապետարանից, տրամադրվել է մեկ «Lovol» մակնիշի մինիտրակտոր, երկու ունիվերսալ մոտոկուլտիվատոր, երկու խոտհնձիչ։ Համայնքապետարանին տրամադրվել են նաև օժանդակ սարքավորումներ՝ ունիվերսալ կցամասեր և հրիչներ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության կողմից։

Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, կարևորելով  համայնքապետարանի և Միգրացիայի միջազգային կազմակերպության համագործակցությունն, ընդգծել է, որ նման ծրագրերը նպաստում են տեղական ենթակառուցվածքների զարգացմանը, իսկ տրամադրված տեխնիկան էականորեն բարելավելու է համայնքում կոմունալ ծառայությունների մատուցման որակը։

Տրամադրված բոլոր տեխնիկա-սարքավորումները կփոխանցվեն «Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ-ին։

Հայերեն

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը