Թուրքիա

Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Դամասկոս

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Դամասկոս

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին թուրքական բարձրաստիճան պատվիրակությունը կայցելի Դամասկոս՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի՝ (ՍԴՈՒ) Սիրիայի պետական ​​ապարատին ինտեգրելու համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Արտգործնախարարության աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Թուրքիայի հետախուզական գործակալության ղեկավար (MİT) Իբրահիմ Քալընը կմասնակցեն Դամասկոսում կայանալիք բանակցություններին։

Աղբյուրը նշել է, որ ինտեգրման համաձայնագիրը «խորապես առնչվում է Թուրքիայի ազգային անվտանգության առաջնահերթություններին»։ 

Թուրքիան ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող և Սիրիայի հյուսիս-արևելքի որոշ հատվածներ վերահսկող «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքական կողմը նախազգուշացրել է, որ եթե քրդական ուժերը չպահպանեն համաձայնագիրը, ապա իրենք կարող են ռազմական գործողություններ իրականացնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում