Պուտինը Սանկտ Պետերբուրգում առանձին շփում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփումներ կունենա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման համար Սանկտ Պետերբուրգ ժամանող բոլոր երկրների ղեկավարների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը`անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

«Բնականաբար, այդպիսի հանդիպումներ կլինեն, որովհետև երկու օրվա ընթացքում Պուտինն առանձին շփումներ կունենա բոլորի հետ։ Դա պարտադիր է։ Ոչ ֆորմալ շփումների այդպիսի օրերը միշտ ուղեկցվում են ոչ ֆորմալ երկկողմ շփումներով։ Հենց դրանում է այդպիսի ձևաչափի արժեքը»,- ասել է Պեսկովը։ 

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, իսկ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումը՝ դեկտեմբերի 22-ին։ 

Հայերեն فارسی Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան