Աշխարհ

ՄԱԿ-ի ԱԽ-ն մինչև 2026 թվականը երկարաձգել է Կոնգոյում խաղաղապահ առաքելության մանդատը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ-ն մինչև 2026 թվականը երկարաձգել է Կոնգոյում խաղաղապահ առաքելության մանդատը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 20-ը երկարաձգվում է ՄԱԿ-ի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կայունացման առաքելության մանդատը, ինչպես նաև՝ բացառության կարգով, դրա արագ արձագանքման բրիգադի մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը։ 

Ֆրանսիայի ներկայացրած բանաձևը նախատեսում է առաքելության առավելագույն թույլատրելի թվաքանակի պահպանումը՝ 11 500 զինծառայող, 600 ռազմական դիտորդ և շտաբային սպա, ինչպես նաև շուրջ 1 700 ոստիկան։

Անվտանգության խորհուրդը հիշեցրել է, որ խաղաղապահ առաքելության համաձայնեցված փուլային դուրսբերման գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում