Թրամփը հաստատել է ԱՄՆ պաշտպանական բյուջեն՝ 900 միլիարդ դոլարի չափով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2026 թվականի ֆինանսական տարվա համար 900 միլիարդ դոլարի չափով պաշտպանական բյուջեի մասին օրինագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։

«Այս փաստաթուղթը Պատերազմի նախարարությանը հնարավորություն կտա իրականացնել իմ «Խաղաղություն՝ ուժի միջոցով» ծրագիրը, պաշտպանել երկիրը ներքին ու արտաքին սպառնալիքներից և ամրապնդել պաշտպանական- արդյունաբերական բազան՝ միաժամանակ դադարեցնելով վատնող և արմատական ​​ծրագրերի ֆինանսավորումը», - նշել է Թրամփը հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կանոնակարգում է ԱՄՆ վարչակազմի կողմից արդեն ձեռնարկվող գործողությունները, որոնք ուղղված են, ի թիվս այլ բաների, «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացմանը։ 

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատը հավանություն էր տվել պաշտպանական բյուջեի օրինագծին, որին կողմ էր քվեարկել 77 սենատոր, դեմ՝ 20-ը։ Փաստաթուղթը նախատեսում է զինծառայողների աշխատավարձի բարձրացում, Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակումներ, Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում և Կիևին 400 միլիոն դոլարի չափով ռազմական օգնության հատկացում։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն օրինագիծն ընդունել էր անցյալ շաբաթ։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ