Աշխարհ

Զելենսկին չի բացառել, որ եվրոպացի գործընկերները կմասնակցեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին խաղաղության ծրագրի շուրջ

2 րոպեի ընթերցում

Զելենսկին չի բացառել, որ եվրոպացի գործընկերները կմասնակցեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններին խաղաղության ծրագրի շուրջ

Եվրոպացի գործընկերները կարող են մասնակցել ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի բանակցություններին, որոնց ժամանակ քննարկվելու են  խաղաղության ծրագրի մանրամասները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից ռուսական կողմի առանցքային պայմանն է, բայց Ուկրաինայի համար այդ պահանջն անընդունելի է, ուստի Միացյալ Նահանգները փնտրում է փոխզիջումային տարբերակ երկու կողմերի համար։ 

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը կրկին մեկնել է ԱՄՆ՝ քննարկելու կամար խաղաղության ծրագրի մանրամասները և անվտանգության երաշխիքները։ 

Զելենսկին չի բացառել բանակցություններին եվրոպացի գործընկերների մասնակցությունը։ 

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Բեռլինում դեկտեմբերի 14-ին և տևել է մոտ հինգ ժամ: Կողմերը շարունակել են բանակցությունները դեկտեմբերի 15-ի առավոտյան, հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: ԱՄՆ պատվիրակության կազմում էին ԱՄՆ  նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Միացյալ Նահանգների ղեկավարի փեսան՝ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները: Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում