Աշխարհ

Զելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարին

2 րոպեի ընթերցում

Զելենսկին աջակցում է նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության գաղափարին

Ուկրաինան ուսումնասիրում է արտասահմանում գտնվող ուկրաինացիների համար ընտրությունների ժամանակ էլեկտրոնային քվեարկության հնարավորությունը, սակայն ներկայում քննարկումը վերաբերում է միայն նախագահական ընտրություններին. խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում այդ տարբերակը դեռևս չի քննարկվում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Հարցին, թե արդյոք առաջընթաց  գրանցվե՞լ է ռազմական դրության ժամանակ ընտրությունների մասին օրենքի մշակման գործում, Զելենսկին նշել է, որ այս հարցի վերաբերյալ որևէ նորություն չկա։ 

«Ինչքան ես գիտեմ, դեռևս առաջընթաց չկա, բայց ես փոխանցել եմ բոլոր ազդանշանները», - ասել է նա։ 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վաղուց է աջակցում այն ​​գաղափարին, որ ուկրաինացիները կարողանան քվեարկել էլեկտրոնային միջոցներով։ Դա հատկապես վերաբերում է արտասահմանում գտնվող ուկրաինացիներին։ 

«Ես միշտ աջակցել և բարձրացրել եմ նույնիսկ համավարակի սկզբից ի վեր օրենսդրական փոփոխությունների հարցը, որոնք թույլ կտան մարդկանց քվեարկել առցանց։ Մինչ օրս մենք կոնսենսուսի չենք հասել խորհրդարանականների հետ», - եզրափակել է նա։ 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինան պատերազմն օգտագործում է որպես պատրվակ նախագահական նոր ընտրություններ չանցկացնելու համար։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահը պատրաստակամություն էր հայտնել ընտրություններ անցկացնել. սակայն շեշտել էր՝ եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է, որ Ուկրաինայում ընտրություններ անցկացվեն, ապա պետք է ապահովի քվեարկության անվտանգությունը ռուսական հարձակումներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում