Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18–ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները: 

Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում