Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն ինտեգրված ուսումնական նախագիծ են իրականացրել Խոսրովի անտառ-արգելոցում

5 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9 -րդ դասարանի աշակերտներն անգլերենի, աշխարհագրության և պատմության ուսուցչուհիների ղեկավարությամբ ինտեգրված ուսումնական նախագիծ են իրականացրել Խոսրովի անտառ-արգելոցում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Պողոսյանը, Հայաստանի ամենահին ու եզակի բնապահպանական տարածքներից մեկը՝ Խոսրովի անտառ-արգելոցն, այս անգամ դարձել է մի կրթական նախաձեռնության կարևոր կենտրոն։ Դպրոցի սովորողները ներգրավվել են ուսումնասիրման բազմափուլ նախագծում, որի նպատակն էր խորացնել գիտելիքները հայրենի բնաշխարհի մասին, զարգացնել հետազոտական հմտությունները և ձևավորել գիտակցված վերաբերմունք բնության նկատմամբ։

Ուսումնական նախագծի առաջին փուլում կազմակերպվել է այց-էքսկուրսիա դեպի Խոսրովի արգելոց։ Սովորողները նախ ծանոթացել են տարածքին, դիտարկել բուսական ու կենդանական աշխարհը, ուսումնասիրել  բնության բազմազանությունը և այն խնդիրները, որոնք այսօր սպառնում են արգելոցի բնական հարստությանը։
Բնության հետ այս անմիջական շփումը սովորողներին հնարավորություն է տվել ոչ միայն տեսնել, այլև զգալ այն պատասխանատվությունը, որն ունի յուրաքանչյուր քաղաքացի հայրենի բնաշխարհի պահպանության գործում։

Նախագծի հիմնական մարտահրավերային հարցը ձևակերպվել էր հստակ՝ ի՞նչ կարևորություն ունի հայրենի բնաշխարհի ճանաչողությունը և ինչո՞ւ է անհրաժեշտ ձևավորել առանձնահատուկ վերաբերմունք հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ։ Այս հարցադրումն ուղղորդել է սովորողների հետազոտական ամբողջ գործունեությունը։ Նրանք որոնել են պատասխաններ նաև հետևյալ խնդիրներին՝ ինչպե՞ս խթանել բնության նկատմամբ ավելի ուշադիր վերաբերմունք և ինչպե՞ս գտնել բնությունը պահպանելու և ոչնչացումից փրկելու լավագույն ուղիները։ Խմբերի աշխատանքը կառուցված էր բազմաբնույթ և փոխկապակցված փուլերով՝ այց-էքսկուրսիա դեպի արգելոց, տեղանքի, բուսական և կենդանական աշխարհի դիտարկում, տեղեկատվական տեսանյութի նկարահանում՝ ներկայացնելով արգելոցի առանձնահատկությունները, հարցազրույց արգելոցի աշխատակիցների հետ՝ ստանալու մասնագիտական դիտարկումներ, անտառի հիմնադրման պատմական աղբյուրների ուսումնասիրություն, պատմական ակնարկի կազմում, պատմական և աշխարհագրական տվյալների համադրություն, բնապահպանական խնդիրների վերլուծություն և դրանց լուծման առաջարկներ։ Այս համապարփակ ուսումնասիրությունը սովորողներին հնարավորություն տվեց գիտելիքը գրավոր և բանավոր ձևով վերաստեղծելու, փորձագիտական կարծիքներ ստանալու և դրանց հիման վրա ձևակերպելու սեփական հետազոտական եզրահանգումները»,-նշեց դպրոցի տնօրենը։

Նախագծի կարևոր բաղադրիչներից էր Խոսրովի անտառ-արգելոցի մասին տեղեկատվական տեսանյութի ստեղծումը։ Սովորողները գրել են սցենարը, նկարահանել  բնության կադրեր, ներդրել հարցազրույցի հատվածներ և մոնտաժել ամբողջական նյութ՝ ներկայացնելով խոշոր ու մանր բույսերի գեղեցկությունները, ինչպես նաև բնապահպանական մարտահրավերները։ Տեսանյութի ստեղծումն էլ ավելի է ամրապնդել  նրանց տեխնիկական, հաղորդակցական և թիմային աշխատանքային հմտությունները։

«Նախագծի վերջնարդյունքները լիովին համահունչ էին առարկայական ծրագրերին և հանրակրթական պետական չափորոշիչների  հմտություններին։ Սովորողները ձեռք բերեցին մի շարք կարողություններ՝ հայերեն գրագետ բանավոր խոսք վարելու և զրուցելու հմտություն, հաղորդակցություն օտար լեզվով՝ պարզ հաղորդակցական իրավիճակներում, բնական միջավայրի, հասարակական, մշակութային և տնտեսական երևույթների փոխկապակցվածության ըմբռնումը, քննարկումների մասնակցությունը՝ հիմնվելով պատմական ու բնապահպանական գիտելիքների վրա, Խոսրովի անտառ-արգելոցի բնապահպանական նշանակության, դրա պահպանման անհրաժեշտության գիտակցումը։ Այս նախագիծը կրկին ապացուցեց, որ ուսուցումն առավել արդյունավետ է, երբ այն դուրս է գալիս դասասենյակից և տեղափոխվում համայնքի, բնության ու իրական կյանքի դաշտ։ Այսպիսի նախագծերը կրթության մեջ դառնում են կամուրջ՝ դասագրքից դեպի իրական կյանք, որտեղ սովորողը ոչ միայն գիտելիք է ստանում, այլև նախապատրաստվում է՝ դառնալու բնապահպան և իր երկրի պատասխանատու քաղաքացի»,-զրույցը եզրափակեց Անժելա Պողոսյանը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն