Կրթություն

«Դպրոցական սնունդ» ծրագիրը փորձնական կներդրվի նաև Երևանի երկու դպրոցում

1 րոպեի ընթերցում

«Դպրոցական սնունդ» ծրագիրը փորձնական կներդրվի նաև Երևանի երկու դպրոցում

Երևանի երկու դպրոցում 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ պետության աջակցությամբ տարրական դասարանների աշակերտները մարզային բոլոր դպրոցներում ուսումնառության ընթացքում օրական մեկ անգամ ստանում են առողջ սնունդ։

«Մենք խոսում ենք 107 հազար երեխայի մասին։ Այս տարվա սեպտեմբերից Երևանի երկու դպրոցներում կսկսվի «Դպրոցական սնունդ» ծրագրի փորձնական իրականացումը, որը հետագայում կընդլայնվի,և այս 107 հազար երեխաներին կգան գումարվելու նաև Երևանի 48 հազար դպրոցականները, որոնց համար նույնպես մինչև 2028 թվականի ավարտը պետությունը կպլանավորի «Դպրոցական սնունդ» ծրագրի ամբողջական իրականացումը»,-նշեց Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում