Արտաքին քաղաքականություն

Արտաքին միջամտության փորձի հավանականություն ենք տեսնում․Ռուբինյանը՝ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին աջակցության դիմումի մասին

2 րոպեի ընթերցում

Արտաքին միջամտության փորձի հավանականություն ենք տեսնում․Ռուբինյանը՝ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին աջակցության դիմումի մասին

Հայաստանը արտաքին միջամտության փորձի հավանականություն է տեսնում, այդ պատճառով Եվրամիությունից աջակցություն է խնդրել 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Սպառնալիքները հայտնի են։ Հայաստանի ներքաղաքական դաշտում կան դրսևորումներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես միջամտության փորձ։ Ապատեղեկատվական արշավներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում, բացվում են կայքեր, որտեղ սենսացիոն կեղծ լուր են գրում,  օրինակ` Փաշինյանը Կանադայում տուն է գնել․․․»,-ասաց Ռուբինյանը: 

Նա նկատեց՝ այդ լուրերը գրվում են նորահայտ անգլալեզու կայքում, օրեր անց հայտնվում են հայկական լրատվամիջոցների էջերում։ 

«Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ։ Եվ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում ենք»,-ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ նկատի ունի ցանկացած արտաքին միջամտության փորձ։ 

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը հայտարարել էր, որ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։   

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում