Ուկրաինան Դոնբասը չի ճանաչի ռուսական տարածք ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո․ Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան Դոնբասը չի ճանաչի որպես ռուսական տարածք՝ ո՛չ դե ֆակտո, ո՛չ էլ դե յուրե։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ից, Զելենսկին այս մասին հայտարարել է լրատվամիջոցների հետ զրույցում։ 

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, այն դեռ չի փոխվել, դուք գիտեք, որ նրանք ցանկանում են մեր Դոնբասը։ Մեր դիրքորոշումը գործնական է, իրատեսական և արդար. մենք պաշտպանում ենք այն և չենք ցանկանում հանձնել մեր Դոնբասը։ Ամերիկացիները ցանկանում են փոխզիջում գտնել. նրանք առաջարկում են ազատ տնտեսական գոտի։ Ես ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ ազատ տնտեսական գոտին չի նշանակում Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ներքո»,- նշել է Զելենսկին։

Զելենսկին հավելել է, որ տարածքային հարցը քննարկվում է, բայց Ուկրաինան չի ճանաչի Դոնբասի ժամանակավորապես օկուպացված մասը որպես ռուսական տարածք։

«Մենք ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո չենք ճանաչի Դոնբասը որպես ռուսական տարածք։ Այնուամենայնիվ, մենք կքննարկենք տարածքային հարցը։ Գիտեք, դա առանցքայիններից մեկն է։ Մենք դեռևս կոնսենսուս չունենք»,- նշել է Զելենսկին։

Նշվում է, որ Բեռլինում բանակցությունների ժամանակ ամերիկացի բանակցողներ Սթիվ Ոիթքոֆը և Ջարեդ Քուշները ճնշում են գործադրել Ուկրաինայի ներկայացուցիչների վրա՝ Դոնբասում իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածը հանձնելու հարցով։ 

Հայերեն Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել