Լիբանանի հարավային շրջաններն իսրայելական հարվածների թիրախում են հայտնվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ռազմական օդանավերը հարվածել են Լիբանանի հարավային մի քանի շրջանների, լսվել են պայթյունների ձայներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA): 

Հարվածների թիրախում են հայտնվել Լիբանանի հարավում գտնվող Տաբնա և Բնաաֆուլ գյուղերը, Թաֆահթա և ալ-Բայսարիա գյուղերի հարակից տարածքները։ Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները չորս հարված են հասցրել Ջեզզինի շրջանին։ 

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածել է «Հեզբոլլահ»-ի անդամների համար նախատեսված վարժանքների և դասընթացների համար օգտագործվող բազային։

Հաղորդագրության համաձայն՝ համալիրում «Հեզբոլլահ»-ի անդամներն անցնում են կրակային վարժանքներ և լրացուցիչ վարժանք՝ տարբեր տեսակի զենքերի օգտագործման վերաբերյալ, որոնք «նախատեսված են Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի և Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար»։

Բացի այդ, Իսրայելի բանակը, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, հարվածել է «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքներին Հարավային Լիբանանի մի քանի շրջաններում։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել՝ Իսրայելի Պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։ 

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ

Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Քիշնևի առաջընթացը ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին՝ չնայած գործադրվող ճնշումներին. Moldpres

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել

Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծում՝ կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի հաշվառմամբ․ ՄԻՊ

ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանի դեմ պատերազմը ձգձգվի տարիներ. Վենս

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետ

Ախուրիկում կառուցվում է նոր երիտասարդական կենտրոն

Ազգային ժողովի նիստ

Անհրաժեշտ կլինեն բարդ որոշումներ. Քուշները հայտնել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում առաջընթացի մասին

Վարդան Ոսկանյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան