Մերձավոր Արևելք

Լիբանանի հարավային շրջաններն իսրայելական հարվածների թիրախում են հայտնվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավային շրջաններն իսրայելական հարվածների թիրախում են հայտնվել

Իսրայելական ռազմական օդանավերը հարվածել են Լիբանանի հարավային մի քանի շրջանների, լսվել են պայթյունների ձայներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA): 

Հարվածների թիրախում են հայտնվել Լիբանանի հարավում գտնվող Տաբնա և Բնաաֆուլ գյուղերը, Թաֆահթա և ալ-Բայսարիա գյուղերի հարակից տարածքները։ Բացի այդ, իսրայելական ռազմական ինքնաթիռները չորս հարված են հասցրել Ջեզզինի շրջանին։ 

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածել է «Հեզբոլլահ»-ի անդամների համար նախատեսված վարժանքների և դասընթացների համար օգտագործվող բազային։

Հաղորդագրության համաձայն՝ համալիրում «Հեզբոլլահ»-ի անդամներն անցնում են կրակային վարժանքներ և լրացուցիչ վարժանք՝ տարբեր տեսակի զենքերի օգտագործման վերաբերյալ, որոնք «նախատեսված են Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի և Իսրայելի քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար»։

Բացի այդ, Իսրայելի բանակը, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, հարվածել է «Հեզբոլլահ»-ի ռազմական ենթակառուցվածքներին Հարավային Լիբանանի մի քանի շրջաններում։

«Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործել՝ Իսրայելի Պետությանը սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում