Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն Վենեսուելայի ափերի մոտ նավթատար նավ է առգրավել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Միացյալ Նահանգները Վենեսուելայի ափերի մոտ պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավ է կալանել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

«Մենք հենց նոր բռնագրավեցինք Վենեսուելայի ափերին գտնվող մի նավթատար նավ, մեծ նավ, շատ մեծ, իրականում ամենամեծը, որը երբևէ եղել է», - ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։  

«Այն բռնագրավվել է շատ համոզիչ պատճառով»,- նշել է նա՝ առանց մանրամասներ հայտնելու։

Հարցին, թե ի՞նչ կլինի նավթի հետ, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ մենք այն կպահենք»։

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին X-ում գրել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն, Հայրենիքի անվտանգության և Ափային պահպանության մարմիններն ԱՄՆ զինված ուժերի աջակցությամբ իրացրել են Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող նավի առգրավման օրդերը։

Նրա խոսքով՝ նավթատարը տարիներ շարունակ պատժամիջոցների տակ է եղել «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին աջակցող անօրինական նավթային փոխադրումների ցանցին մասնակցելու» համար։

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները չեն նշել նավի անունը կամ չեն բացահայտել դրա գտնվելու վայրը առգրավման պահին։

Ի պատասխան դրա՝ Վենեսուելայի կառավարությունը հայտարարության մեջ մեղադրել է ԱՄՆ-ին «բացահայտ գողության» մեջ՝ առգրավումը որակելով որպես «միջազգային ծովահենության ակտ»։ 

Բրիտանական ծովային ռիսկերի կառավարման Vanguard խումբը հայտարարել է, որ ենթադրվում է, որ շատ մեծ նավթատար (VLCC) Skipper-ն առգրավվել է Վենեսուելայի ափերի մոտ դեկտեմբերի 10-ի առավոտյան։

Թրամփը բազմիցս բարձրացրել է ԱՄՆ ռազմական միջամտության հնարավորությունը Վենեսուելայում։ Սա վենեսուելական նավթային բեռի առգրավման առաջին դեպքն է 2019 թվականից ուժի մեջ գտնվող ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած միջոցառմանը

COP17-ի Կանաչ գոտին մեկ շաբաթում ընդունել է շուրջ 25 հազար այցելուի

COP17․ Առաջին շաբաթվա ընթացքում ընդունվել է 14 որոշում