Միացյալ Նահանգներ

Մակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

1 րոպեի ընթերցում

Մակրոնը ԱՄՆ նախագահի և եվրոպացի գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ դեկտեմբերի 10-ին Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի իր գործընկեր Դոնալդ Թրամփի և եվրոպական մի քանի երկրների առաջնորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակրոնն այս մասին հայտնել է Ouest-France տարածաշրջանային թերթի ընթերցողների հետ հանդիպման ժամանակ։

«Սեն Մալոյի քաղաքապետարանում Ուկրաինայի հարցով հեռախոսազրույց եմ անցկացրել մի քանի գործընկերների և նախագահ Թրամփի հետ։ Այս 40 րոպեներին ծավալված քննարկումների ընթացքում փորձել ենք առաջընթացի հասնել բոլորիս հուզող թեմայի վերաբերյալ։ Ներողություն եմ խնդրում ուշանալու համար»,- ասել է Էմանուել Մակրոնը։

Ընթերցողների հետ հանդիպումը Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հեռարձակել է սոցիալական ցանցում։

«Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատի մամուլի ծառայությանը՝ հայտնում է, որ հեռախոսազրույցին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում