Քաղաքականություն

Սարգիս Խանդանյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի և ԱԳ նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Սարգիս Խանդանյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի և ԱԳ նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սարգիս Խանդանյանը նշել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ։

ԱԺ պատգամավորի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ քննարկվել է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերության խորացման գործում, անդրադարձել է կատարվել տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման և հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, ինչպես նաև՝ երկու երկրներում իրականացվող կրթական, սոցիալական և ենթակառուցվածքային բարեփոխումներին։

Սարգիս Խանդանյանը, խոսելով Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման մասին, նշել է, որ կողմերը գոհունակությամբ ընդգծել են ակտիվ քաղաքական երկխոսության և բարձր մակարդակի փոխայցերի դինամիկան ու արդյունավետությունը։ 

«Քննարկել ենք Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածությունները, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հնարավորությունները, այդ համատեքստում՝ տարածաշրջանը տարանցիկ և լոգիստիկ կարևոր հանգույց դարձնելու հեռանկարները։ Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը՝ կարևորելով այդ գործընթացում բարեկամ Վրաստանի աջակցությունը»,-ասված է Խանդանյանի գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում