ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու ԱՄՆ կոնգրեսականն անդրադարձել են հետագա համագործակցության հնարավորություններին
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Թոմաս Քենի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հաղորդվում է, որ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ներկայիս օրակարգին, առկա դինամիկային և հետագա համագործակցության հնարավորություններին։