2026 թվականին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Աննա Վարդապետյանը մասնակցել է կլոր սեղան քննարկման

6 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ մեկնարկել է «Հայաստանն ու Եվրաջասթը. ինչպե՞ս փոխգործակցել Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետությունից գործուղված դատախազի հետ» թեմայով կլոր սեղան-քննարկումը: 

Քննարկումն իրականացվում է Նիդեռլանդների Թագավորությունում գործող Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ Կլոր սեղան քննարկման նպատակն է բարձրացնել Եվրաջասթի (Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության), ինչպես նաև Եվրաջասթի համագործակցության հարցերով դատախազների հիմնական գործառույթների վերաբերյալ մասնակիցների իրազեկվածությունը՝ անդրազգային հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության և քրեական հետապնդման համատեքստում, ինչպես նաև ներկայացնել և քննարկել Եվրաջասթի գործիքներին հասանելիություն ստանալու նպատակով աջակցության հայտ ներկայացնելու պայմանները և այլն:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բոլորին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համար կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու, կլոր սեղան քննարկմանը մասնակցելու համար և նշել.

«Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները, հնարավորություններն ու կերպարը միջազգային չափորոշիչներին: 

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին: Հաջորդիվ, ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ» աշխատանքային պայմանավորվածությունը: 

Մենք արդեն իրականացրել ենք անհրաժեշտ բոլոր ներքին իրավական ընթացակարգերը և նախատեսում ենք 2026 թվականի ընթացքում դատախազ գործուղել Եվրաջասթ: 

Առիթն օգտագործելով ցանկանում եմ ընդգծել Նիդեռլանդերում գործող Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի հետ մեր՝ բոլորովին վերջերս ձևավորված, սակայն հետևողական և արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանն այս նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար: 

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Եվրաջասթի մեր գործընկերներին՝ հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Սա Հայաստանում իրականացվող՝ նախադեպը չունեցող միջոցառում է, և վստահ եմ, որ այն էլ ավելի կնպաստի Եվրաջասթի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ամրապնդմանն ու առավել ակտիվ փոխգործակցությանը: 

Այս միջոցառման իրականացմամբ մենք ցանկանում էինք նախքան Հաագա դատախազ գործուղելը՝ ներպետական մարմինների ներկայացուցիչներին ծանոթացնել Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով գործուղված դատախազների հիմնական գործառույթներին՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համատեքստում»:  

Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության փոխդեսպան Թիմեն Կաուվենարը կարևորել է նման բովանդակությամբ քննարկում կազմակերպելն ու ընդգծել, որ Հայաստանը Նիդեռլանդների կարևոր գործընկերն է և մեր երկկողմ հարաբերությունները բարձրացել են դեպի ռազմավարական համագործակցության: 

Եվրաջասթի Գործընկերների հետ հարաբերությունների հարցերով խորհրդի նախագահ Բոստյան Շկրլեցը շնորհակալություն է հայտնել աշխատանքային քննարկմանը մասնակցելու հրավերի համար և ընդգծել, որ Եվրաջասթի «ճանապարհորդությունը» Հայաստանի հետ շատ արդյունավետ է և բովանդակային:

Կլոր սեղան քննարկմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի Ծրագրի ղեկավար Դոմենիկո Ֆոտին, Եվրաջասթի ԵՄ-ի և միջազգային հարաբերությունների հարցերով բաժնի իրավախորհրդատու Ֆլորինա Բիսոգը, Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Ուկրաինայից գործուղված դատախազ Միրոսլավա Կրասնոբորովան, Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Նորվեգիայից գործուղված դատախազ Ռուդոլֆ Քրիստոֆֆերսենը, Արդարադատության, Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազները և այն դատախազները, ովքեր հսկողական և վերահսկողական գործառույթներ են իրականացնում խարդախության, կիբեռհանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման հանցագործություններով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներգրավված դատախազները:

Միջոցառման ընթացքում Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Նորվեգիայից և Ուկրաինայից գործուղված դատախազների, Լատվիայի ազգային անդամի, ինչպես նաև Եվրաջասթի ներկայացուցիչների կողմից կներկայացվեն համագործակցության հարցերով դատախազների հետ աշխատանքի առանձնահատկություններն ու հնարավորությունները: Կներկայացվեն նաև Եվրաջասթի գործիքակազմից օգտվելու, ինչպես նաև վարույթների առնչությամբ օպերատիվ տեղեկատվության համակարգված փոխանակման նպատակով Եվրաջասթին դիմելու կարգն ու պայմանները:

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում