Կոնգրեսական Թոմաս Մեսին օրինագիծ է ներկայացրել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մեսին (հանրապետական Կենտուկի նահանգից) ներկայացրել է օրինագիծ, որի համաձայն Միացյալ Նահանգները պետք է դուրս գա Հյուսիսատլանտյան դաշինքից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն սառը պատերազմի մնացուկ է։  

«ԱՄՆ-ն պետք է դուրս գա ՆԱՏՕ-ից և այդ գումարն օգտագործի ինքն իրեն, այլ ոչ թե սոցիալիստական ​​պետություններին պաշտպանելու համար», - նշել է օրենսդիրը՝ նկատի ունենալով դաշինքին ԱՄՆ-ի մասնակցության հետ կապված ծախսերը։ 

Նա հավելել է, որ ներկայացրել է օրինագիծ, որով առաջարկում դադարեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ 

Փաստաթղթում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնող եվրոպական երկրներն ունեն բավարար տնտեսական և ռազմական ներուժ իրենց սեփական պաշտպանությունն ինքնուրույն ապահովելու համար։ 

Օրինագծի տեքստի համաձայն՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի համապատասխանում ԱՄՆ-ի շահերին։

Դեռևս որոշված ​​չէ, թե փաստաթուղթը երբ կարող է քննարկվել Ներկայացուցիչների պալատի կողմից։ Դրանից առաջ օրինագիծը պետք է ստանա պրոֆիլային հանձնաժողովների հավանությունը:

Հայերեն Русский

ՀՀ ՏԿԵ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Սևանում աղբի տեսակավորված թափոնները ստանում են երկրորդ կյանք

Հրազդան գետում անցկացվել է բայդարկաների և կանոեների հուշամրցաշար

Ռուբիոն բացառել է Իրանի՝ միջուկային զենք ունենալու հնարավորությունը՝ սպառնալով «կործանարար» պատժամիջոցներով

Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար

Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

Ֆրանսիան դադարեցրել է լուսաձայնային նռնակների կիրառումը դրանց պայթյունի հետևանքով աշակերտի՝ ձեռքից զրկվելուց հետո

ԵՄ երկրների դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. ՏԱՍՍ