Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-11-ին կգտնվի Լեհաստանում:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ երկօրյա այցի շրջանակում նախատեսված են Ժաննա Անդրեասյանի հանդիպումները Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության, Գիտության և բարձրագույն կրթության նախարարների, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ: 

Ժաննա Անդրեասյանը կայցելի մշակութային և մարզական մի շարք  հաստատություններ, ինչպես նաև Հայկական մշակույթի և ժառանգության հիմնադրամ:

ԿԳՄՍ նախարարը կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների՝ մշակութային գործիչների և արվեստագետների հետ: 

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը:

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում