Եվրոպա

Նիդեռլանդների կառավարությունը լրացուցիչ 700 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների կառավարությունը լրացուցիչ 700 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային

Նիդեռլանդների կառավարությունը մտադիր է հաջորդ տարվա առաջին եռամսյակում Ուկրաինային լրացուցիչ 700 միլիոն եվրո տրամադրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների բյուջեներից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Dutchnews-ը։

Նախարարների կաբինետի տվյալներով՝ 500 միլիոն եվրո կհատկացվի Պաշտպանության նախարարության բյուջեից, իսկ ևս 200 միլիոն՝ Արտաքին գործերի նախարարությունից։ 

Վարչապետ Դիկ Շուֆը պնդել է, որ որոշումը պետք է թողնել հաջորդ կառավարությանը, սակայն խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ են դեկտեմբերի 9-ին աջակցել առաջարկին։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Էլկո Հայնենը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռուբեն Բրեկելմանսը խորհրդարանին ուղղված նամակում նշել են․ «Կաբինետը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինային ինչպես ռազմական, այնպես էլ ոչ ռազմական աջակցություն ցուցաբերելուն»։

Նիդեռլանդների կառավարությունը պարտավորվել է Ուկրաինային տարեկան տրամադրել 3.5 միլիարդ եվրո, սակայն 2026 թվականի բյուջեից 2 միլիոն եվրո արդեն նվիրաբերվել է այս տարի: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում