Կոտայքի մարզում անցկացվել է աղետներին դիմակայունության օրվան նվիրված աշխատաժողով

5 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության, Փրկարար ծառայության և Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզում անցկացվել է «Դիմակայության բարձրացում՝ հանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատաժողով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։  

Նպատակը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության խթանումն էր՝ ուղղված բնակչության պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանը, աղետների ռիսկի կառավարման պլանավորմանը, հանրային իրազեկվածության և ճգնաժամային հաղորդակցման ընթացակարգերի բարելավմանն ու դիմակայունության բարձրացմանը։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը կարևորել է ոչ միայն բնակչության պատրաստվածությունն ու հասարակության տեղեկացվածության բարձրացումը, այլև համայնքային մակարդակում կարողությունների կատարելագործումն ու թիրախային ուղղություններով համակարգված աշխատանքը։ Այդ համատեքստում նա ընդգծել է հանրապետության տարբեր մարզերում պարբերաբար անցկացվող հանրային իրազեկման միջոցառումներն ու ուսումնավարժանքները: 

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ շահառու խմբերի համագործակցությունը կարևոր նախադրյալ է աղետների նկատմամբ ավելի դիմակայուն հասարակություն ձևավորելու գործում, ընդգծել նաև Փրկարար ծառայության ոլորտում կամավորական ներուժի զարգացումը։

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Սեյսմիկ վտանգի գնահատման համալիր վարչության պետ Անի Գևորգյանն անդրադարձել է սեյսմիկ վտանգի առանձնահատկություններին, ներկայացրել վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության սեյսմիկ վտանգի քարտեզները, ինչպես նաև այն աշխատանքները, որոնք ուղղված են համայնքների դիմակայունության ամրապնդմանը՝ ենթակառուցվածքների և բնակչության պաշտպանության նպատակով: 

ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով երկրաշարժի դեպքում հիմնական վարքականոններին։

ՆԳՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանն անդրադարձել է համայնքային մակարդակում աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման, արտակարգ իրավիճակներին արձագանքման, քարտեզագրման, բնակչության պատրաստվածության բարձրացման անհրաժեշտությանը, ինչպես նաև առկա խնդիրներին ու դրանց լուծումներին։ 

Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության հիմնական մեխանիզմները՝ շեշտելով, որ պատրաստվածությունն ու իրազեկվածությունը հնարավորություն են տալիս նվազեցնել ճգնաժամային իրավիճակների ռիսկերը։ 

Աշխատաժողովի ընթացքում ծավալվել է ակտիվ քննարկում․ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը պատասխանել է մասնակիցների հարցերին։

Ամփոփելով աշխատաժողովի արդյունքները՝ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը նախաձեռնության համար՝ ընդգծելով, որ հատկապես երկրաշարժներին առնչվող թեմաներն արդիական են և կարևոր՝ հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմոակտիվությունն ու այդ համատեքստում հանրային անվտանգության մշակույթի ամրապնդումը։

Աշխատաժողովին մասնակցում էին ՆԳ նախարարության աշխատակիցներ ու փրկարար ծառայողներ, Կոտայքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, մարզի համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարներ, արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուներ։

Հայերեն

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար