Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը տարածաշրջանի վերափոխման հաջորդ կարևոր օղակն է. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման շղթայի հաջորդ կարևոր օղակն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստի իր ելույթում։

Նախարար Միրզոյանը նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների ստորագրած հռչակագիրը պատմական նշանակություն ունի։

«Հռչակագիր, որը հաստատեց խաղաղություն ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն և պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում,»– ընդգծել է Միրզոյանը։ 

Նա հիշեցրել է, որ կողմերը նաև նախաստորագրել են Հայաստան–Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը և համատեղ առաջարկել ԵԱՀԿ գործող նախագահին լուծարել Մինսկի գործընթացի կառույցները՝ որպես հակամարտության վերջնական ավարտի խորհրդանիշ։

Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնի գագաթաժողովը բացել է իրական հնարավորություններ տարածաշրջանային հաղորդակցությունների համար՝ ապահովելով ներպետական, երկկողմ և միջազգային կապեր, այդ թվում՝ «Թրամփի ուղու» իրագործումը, որը միտված է Հարավային Կովկասն անվտանգ լոգիստիկ հանգույցի վերածելուն։

Միրզոյանը ողջունել է Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ տարանցիկ սահմանափակումները վերացնելու հայտարարությունը։ 

«Որպես անմիջական և գործնական արդյունք՝ հացահատիկի առաջին բեռներն արդեն Հայաստան են հասել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծային երթուղու միջոցով»,- նշել է Միրզոյանը։

Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը իր հերթին հայտարարել է Թուրքիայից Ադրբեջան և Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող բեռնատարների տարանցումն ապահովելու պատրաստակամության մասին։

«Իմ ներկայացրած շղթայում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը։ Մենք ակտիվորեն շարունակում ենք Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված երկխոսությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի տեղեկացնել, որ ընդամենը մի քանի օր առաջ երկու երկրների համապատասխան հաստատությունների ներկայացուցիչներն անցկացրել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնմանը և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը»,- ասել է Միրզոյանը։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին