Եվրոպա

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պաշտպանական համաձայնագիր են կնքել Ռուսաստանի սպառնալիքին հակազդելու համար

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պաշտպանական համաձայնագիր են կնքել Ռուսաստանի սպառնալիքին հակազդելու համար

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան նոր խոշոր պաշտպանական համաձայնագիր են կնքել, որի նպատակն է հակազդել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում Ռուսաստանի սուզանավերի ներկայացրած սպառնալիքին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր համաձայնագրի շրջանակում առնվազն 13 ռազմանավից բաղկացած համակցված նավատորմը, որը կհզորացվի ինքնավար համակարգերով, կհետապնդի ռուսական սուզանավերը և կպաշտպանի կարևորագույն ենթակառուցվածքներն Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում: 

«26-րդ տիպի հզոր և առաջադեմ ֆրեգատները կպարեկեն Գրենլանդիայի, Իսլանդիայի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում՝ վերահսկելով Ռուսաստանի ծովային գործունեությունը և պաշտպանելով կարևորագույն ենթակառուցվածքները, այդ թվում՝ ստորջրյա կապի մալուխները և խողովակաշարերը, որոնք տեղափոխում են կենսականորեն կարևոր տեղեկատվություն, էլեկտրաէներգիա և գազ», - նշված է հաղորդագրության մեջ: 

Համաձայնագիրը նախատեսում է, այդ թվում, թագավորական ծովային հետևակայինների վերապատրաստում Նորվեգիայում և երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում