Վրաստան

Կոբախիձեն ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կապել է «տարածքների դեօկուպացիայի» հետ

1 րոպեի ընթերցում

Կոբախիձեն ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը կապել է «տարածքների դեօկուպացիայի» հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն վրացական տարածքների դեօկուպացիայի դեպքում»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

«Մենք ունենք սկզբունքային դիրքորոշում և կարմիր գծեր՝ կապված դեօկուպացիայի հարցի հետ։ Այս հարցը որևէ փոխզիջման ենթակա չէ», - լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը, որ Մոսկվան պատրաստ է կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները, բայց դրա համար որևէ նախադրյալ չկա։

Դեկտեմբերի 3-ին ավելի վաղ «Իզվեստիա» թերթը, հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, հաղորդել է, որ Ռուսաստանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ, բայց դեռևս որևէ նախադրյալ չի տեսնում քաղաքական երկխոսությունը վերսկսելու համար, քանի որ Թբիլիսին չի հրաժարվում իր դիրքորոշումից և Մոսկվայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կապում է է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հրաժարվելու հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում