Վրաստանի հետ քաղաքական երկխոսության համար նախադրյալներ չկան. ՌԴ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման, սակայն դեռ նախադրյալներ չի տեսնում քաղաքական երկխոսության վերսկսման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով ՌԴ արտաքին գործերի նախարարությանը։

«Վրաստանի հետ Ռուսաստանի քաղաքական երկխոսության վերսկսման համար նախադրյալները բացակայում են, քանի որ Թբիլիսին հետևում է դեռևս (խմբ.՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ) Սաակաշվիլիի ռեժիմի որդեգրած դիրքորոշմանը՝ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը կապել Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան չճանաչելու հետ։ Սա վնասակար է հենց Վրաստանի համար և անիրատեսական պահանջ է։ Մոսկվան ընդգծել է, որ հանրապետությունների պետականությունը ճանաչելու որոշումներն անշրջելի են», - հրատարակությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

Միևնույն ժամանակ գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանը բաց է Վրաստանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման ուղղությամբ քայլերի համար այնքան, որքան Թբիլիսին ինքն է պատրաստ դրան, գրում է թերթը։

«Գնդակը Վրաստանի դաշտում է, և կարծում ենք, որ հենց նրանք պետք է դրանում մյուսներից ավելի շատ շահագրգռված լինեն», - նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։

Հայերեն Русский

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը