Վրաստան

Վրաստանն ու Իսրայելը պատրաստվում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին հռչակագիր ստորագրել

1 րոպեի ընթերցում

Վրաստանն ու Իսրայելը պատրաստվում են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին հռչակագիր ստորագրել

Վրաստանի և Իսրայելի գյուղատնտեսության նախարարները կստորագրեն համագործակցության հռչակագիր՝ ուղղված այդ ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում, որտեղ նա պաշտոնական հանդիպումներ կունենա իր իսրայելցի գործընկեր Ավի Դիխտերի, Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Էդիթ Սիլմանի, Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանայի և Քնեսեթի «Վրաստանի բարեկամներ» խմբի ղեկավար Դավիթ Բիտանի հետ։

 

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում