Միգրանտների ապաստանի դիմումների քննարկման դադարը երկար կտևի. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրման խնդրագրերի քննարկման դադարեցումը երկար է տևելու։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ 

«Մենք չենք ցանկանում այդ մարդկանց. մենք բավականաչափ խնդիրներ ունենք։ Գիտե՞ք, թե ինչու նրանք մեզ պետք չեն։ Որովհետև նրանցից շատերը վատ մարդիկ են, նրանք տեղ չունեն մեր երկրում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը նոյեմբերի 30-ին՝ պատասխանելով լրագրողների հարցին։ 

Նոյեմբերի 26-ի ցերեկը մի տղամարդ կրակ էր բացել Ազգային գվարդիայի զինվորների վրա Վաշինգտոնի կենտրոնում։ Դեպքի վայրից մինչև  Սպիտակ տուն հեռավորությունը կազմում էր մոտավորապես 300 մետր։ Հարձակվողն ինքը և երկու ազգային գվարդիականներ վիրավորվել էին և հոսպիտալացվել: Ավելի ուշ զինծառայողներից մեկը մահացել էր: ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հայտարարել էր, որ կասկածյալը երկիր է ժամանել Աֆղանստանից 2021 թվականին՝ ԱՄՆ աֆղանացի դաշնակիցների ընդունման ծրագրի շրջանակում՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո:

Նոյեմբերի 28-ից ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը (USCIS) դադարեցրել է օտարերկրյա քաղաքացիներին ապաստանի տրամադրման խնդրագրերի քննարկման բոլոր ընթացակարգերը։ 

Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը պլանավորում է արտաքսել երկիր ժամանած ապաստան խնդրողներին և անորոշ ժամանակով դադարեցնել մարդկանց ներգաղթը երրորդ աշխարհի երկրներից։ 

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո