Ղազախստանը և Թուրքիան դատապարտել են Սև ծովում ԿԽԿ ենթակառուցվածքների և նավթատարների վրա հարձակումները

3 րոպեի ընթերցում

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել Նովոռոսիյսկի նավահանգստում Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակման դեմ։

«Այս միջադեպը ագրեսիայի երրորդ ակտն է զուտ քաղաքացիական օբյեկտի դեմ, որի գործունեությունը երաշխավորված է միջազգային իրավունքով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը։

Արտգործնախարարությունը ընդգծել է, որ ԿԽԿ-ն կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ համակարգի կայունության պահպանման գործում և հայտարարել է, որ միջադեպը դիտարկում է որպես Ղազախստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերություններին վնասող գործողություն։ 

«Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կձեռնարկի արդյունավետ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար», - նշվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարություն է տարածել Սև ծովում վերջերս տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան մտահոգված է Գամբիայի դրոշի ներքո նավարկող Kairos և Virat առևտրային լցանավերի վրա հարձակումների առթիվ։

«Սև ծովում մեր բացառիկ տնտեսական գոտում տեղի ունեցած այս միջադեպերը լուրջ ռիսկեր են ստեղծել տարածաշրջանում նավարկության, կյանքի, գույքի և շրջակա միջավայրի անվտանգության համար», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: 

Հայտարարությունը Ուկրաինային ուղղակիորեն չի դատապարտում: Նշվում է, որ Թուրքիան շարունակում է շփումները համապատասխան կողմերի հետ՝ Սև ծովում պատերազմի տարածումը կանխելու և տարածաշրջանում երկրի տնտեսական շահերի վրա բացասական ազդեցությունից խուսափելու համար։

2025 թվականի փետրվարին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածեցին ԿԽԿ Կրոպոտկինսկայա նավթի պոմպակայանին: Նոյեմբերին տեղի ունեցավ ևս երկու հարձակում: Նոյեմբերի 25-ին Ուկրաինայի զինված ուժերը հայտարարեցին Նովոռոսիյսկի Շեշխարիս նավթային տերմինալի ուղղությամբ հաջող հարվածի մասին, որը ԿԽԿ համակարգի մաս է կազմում: Ընկերությունը պնդում էր, որ վնասվել է վարչական շենքը: 

Kairos և Virat լցանավերը հարձակման են ենթարկվել նոյեմբերի 28-ին՝ Թուրքիայի ափերի մոտ: 

Հայերեն Русский

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն

Ապօրինի գույքի բռնագանձման դեպքում հաշտության հնարավորությունը կվերացվի․ վարչապետ

Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

Վարչապետը հանձնարարել է վերանայել անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների կարճված գործերը

«Tour of Armenia»-ն պետք է դառնա ամենամյա մրցաշար. Փաշինյան

Սերբիայում Դանուբի ջրի մակարդակը պատմական նվազագույն ցուցանիշ է գրանցվել

Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երկրորդ մրցափուլը