Սանկտ Պետերբուրգում կայացել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների աշխատանքային հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնության ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Շիրակ Թորոսյանը:

Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որի օրակարգային թեման էր «Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները»:

Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական կապերը հատուկ տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում: Նա հավելել է, որ Միջխորհրդարանական հանձնաժողովը շարունակում է մնալ կառուցողական երկխոսության և արդյունավետ աշխատանքի հիմնական հարթակ` նշելով, որ ընթացիկ տարին նշանավորվել է Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացմամբ, տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ այցելություններ եւ հանդիպումներ, իսկ երկու երկրների ղեկավարների միջև շփումները կրել են շարունակական բնույթ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրենսդրական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև համատեղ ծրագրերի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին: Կարևորվել են երիտասարդական և կրթական նախաձեռնությունների խթանումը, հումանիտար ու տարածաշրջանային համագործակցության խորացումը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի փոխնախագահ, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը նույնպես անդրադարձել է մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությանը, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության զարգացման անհրաժեշտությանը: Նա ներկայացրել է մի շարք միջոցառումների շրջանակներում համատեղ իրականացվելիք քայլերը:

Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ երկխոսությունը եւ նպաստել հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների առաջընթացին:

Հանդիպման ավարտին որոշում է կայացվել միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ` 40-րդ նիստն անցկացնել 2026 թվականի առաջին կեսին Սոչի քաղաքում:

Այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է մեծ ծովակալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Իսակովի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: 

Հայերեն English

ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր

«Ազատություն» պրեմիում համալիրում՝ KONE բարձրակարգ վերելակներ. կողմերը հուշագիր են կնքել

Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով

Հայաստանն ու Ավստրիան քննարկել են համատեղ գիտակրթական և մասնագիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները

Ռուսաստանի ԱԳՆ-ն հնարավոր է համարել Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումն ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում

«Մուլտի Վելնես» համալիրը վերաբացվել է նոր անվանմամբ. Տիգրան Ավինյան

Ախուրյան համայնքում մանկապարտեզներն այսուհետ անվճար են

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել վառելիք մատակարարել Ղրղզստանին