Հայաստան

Հանրապետության լեռնային շրջաններում առաջիկա օրերին սպասվում է ձյուն

1 րոպեի ընթերցում

Հանրապետության լեռնային շրջաններում առաջիկա օրերին սպասվում է ձյուն

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 30-ի լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Դեկտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ էապես չի փոխվի։

Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-ին սպասվում է, դեկտեմբերի 2-ի գիշերը հնարավոր է անձրև։ 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում