Ռուսաստան

ՀԱՀ նախկին նախագահի դուստրը վայր է դրել խորհրդարանական մանդատը՝ ՌԴ-ի կողմից կռվելու համար տղամարդկանց հավաքագրելու մեղադրանքից հետո

1 րոպեի ընթերցում

ՀԱՀ նախկին նախագահի դուստրը վայր է դրել խորհրդարանական մանդատը՝ ՌԴ-ի կողմից կռվելու համար տղամարդկանց հավաքագրելու մեղադրանքից հետո

Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Ջեյքոբ Զումայի դուստրը՝ Դուդուզիլե Զումա-Սամբուդլուն, հրաժարական է տվել խորհրդարանի անդամի պաշտոնից։ Նա մանդատը վայր է դրել ՌԴ-ի կողմից կռվելու համար տղամարդկանց հավաքագրելու մեղադրանքից հետո։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Զումա-Սամբուդլուն խոստացել է լիովին համագործակցել քննության հետ, հայտնել է նրան խորհրդարանի անդամի պաշտոնում առաջադրած կուսակցության առաջնորդը։

Իրավապահ մարմինները նշում են, որ Զումա-Սամբուդլուն խաբեությամբ հարավաֆրիկացի տղամարդկանց մղել է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կռվելու: Ոստիկանություն բողոք ներկայացրածների թվում է եղել նաև Զումա-Սամբուդլուի քույրը՝ Նկոսազանա Զումա-Մնկուբեն:

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում