Աշխարհ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ով համարվում է Ուկրաինայի կառավարության ամենաազդեցիկ դեմքը, հրաժարական է տվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Այսօր առավոտից Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը խուզարկություն են անցկացրել Երմակի տանը։

Զելենսկին հայտարարել է, որ այժմ, երբ ընթանում են խաղաղության բանակցությունները, Ուկրաինան պետք է միավորվի, և ոչ ոքի մոտ որևէ հարց չպետք է առաջանա այդ առումով։

«Ուկրաինայի նախագահի աշխատակազմը կվերագործարկվի։ Գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել։ Ես շնորհակալ եմ Անդրեյին՝ բանակցային ուղու վրա Ուկրաինայի դիրքորոշումը միշտ ներկայացնելու համար այնպես, ինչպես այն պետք է լինի։ Դա միշտ էլ եղել է հայրենասիրական դիրքորոշում», - ասել է Զելենսկին։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում