Երևան

ՀՀ վարչապետը Շենգավիթի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է «Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Շենգավիթի ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է «Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շենգավիթ վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է «Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, Սահմանադրությանը և այլ թեմաների։

«Նմանատիպ հանդիպումների շարքը կրում է շարունակական բնույթ»,– նշվում է աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում