Վարչապետը հանձնարարել է ստեղծել երկու աշխատանքային խումբ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար

2 րոպեի ընթերցում

File name: B03_2631.NEF

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել երկու նոր աշխատանքային խումբ Երևանում օդի աղտոտվածության և խցանումների խնդիրների լուծման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ վերջին շրջանում ինչպես համացանցում և մամուլում, այնպես էլ անձնական դիտարկումներով արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են համակարգված մոտեցում։

«Հանգել եմ այն եզրակացության, որ անհրաժեշտ է վարչապետի որոշմամբ երկու աշխատանքային խումբ ստեղծել և վարչապետի աշխատակազմին հանձնարարում եմ անհատական կազմի մասին տալ առաջարկ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ առաջին աշխատանքային խումբը կզբաղվի օդի աղտոտվածության հարցերով՝ խնդիրը հստակ գրանցելու, պատճառներն ամբողջական գնահատելու և համապատասխան լուծումներ առաջարկելու համար, իսկ երկրորդ խումբը կստանձնի երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման ուղղությամբ համակարգված աշխատանքները։

Վարչապետ Փաշինյանը կարևորեց նաև հաշվետվողականությունը։
«Այնտեղ պետք է լինեն հաշվետվողականության մեխանիզմներ, որ ժամանակ առ ժամանակ և հանրությանը և ինձ հաշվետու լինեն, թե ինչ աշխատանքներ են կատարված»,-ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ աշխատանքային խմբերը պետք է լինեն միջգերատեսչական՝ ընդգրկելով ոչ միայն պետական կառույցների ներկայացուցիչներին, այլև Երևանի քաղաքապետարանին, համայնքների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակության և փորձագիտական հանրության անդամներին։

Հայերեն English

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը