Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 55-ի

2 րոպեի ընթերցում

Հոնկոնգի բնակելի շենքերում նոյեմբերի 26-ին բնռկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 55-ի, 300 մարդ շարունակում է անհետ կորած մնալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, ոստիկանությունը հայտնել է, որ նոյեմբերի 26-ին բռնկված և մինչև հիմա շարունակվող հրդեհի պատճառը կարող է լինել շենքերի վերանորոգմամբ զբաղվող ընկերության կողմից վտանգավոր նյութերի կիրառումը։ 

Շուրջ մեկ օր աշխատանքից հետո՝ հրշեջները դեռևս չեն կարողանում հասնել բնակիչներին, ովքեր հնարավոր է կրակի ու ծխի պատճառով ծուղակի մեջ են մնացել բազմահարկ շենքերի վերին հարկերում։ 

Ութ շենքից բաղկացած բնկարանային համալիրում կան 2000 բնակարաններ, որտեղ ապրում է ավելի քան 4600 մարդ։ Կրակը տարածվել է ութ շենքերից յոթում։

Շենքից տարհանված մոտ հազար մարդ այժմ գտնվում է ութ ապաստարաններում։ 

Իշխանությունները ձերբակալել են շենքում վերանորոգման աշխատանքներ կատարող շինարարական ընկերության ներկայացուցիչ երեք տղամարդու։

«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ ընկերության պատասխանատու կողմերը կոպիտ անփութություն են դրսևորել, ինչը հանգեցրել է այս աղետին և կրակի անվերահսկելի տարածմանը՝ պատճառ դառնալով մեծ թվով տուժածների», - ասել է Հոնկոնգի ոստիկանության ներկայացուցիչ Այլին Չունգը։

Իրավապահները խուզարկել են վերանորոգում իրականացնող ընկերության գրասենյակը։

Հոնկոնգի հակակոռուպցիոն գերատեսչությունը հայտնել են, որ սկսվել է հետաքննություն՝ վերանորոգման աշխատանքներում հնարավոր կոռուպցիոն դրսևորումները պարզելու նպատակով։ 

Չինաստանի Կարմիր խաչի ծառայությունը հայտարարել է, որ 280 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի փրկարարական աշխատանքներին աջակցելու համար։ Գումարներ հանգանակելու մասին են հայտարարել նաև չինական խոշոր կորպորացիաները, ինչպիսիք են Anta Group-ը (3.9 ԱՄՆ դոլար), Xiaomi-ն և Tencent-ը (յուրաքանչյուրը՝ ավելի քան 1,2 մլն ԱՄՆ դոլար)։ 

Սա 1948 թվականից ի վեր քաղաքում գրանցված ամենամահացու հրդեհն է։ Այն ժամանակ հրդեհի հետևանքով մահացել էր 176 մարդ։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ