Եվրոպա

Շվեյցարիան կարող է որպես միջնորդ հանդես գալ Մոսկվայի և Կիևի միջև

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիան կարող է որպես միջնորդ հանդես գալ Մոսկվայի և Կիևի միջև

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին, եթե կողմերը դիմեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Ժան Լյուկ Ադորը` նշելով, որ այդ հարցը բարձրացրել է երկրի ԱԳ նախարար Ինիացիո Կասիսի հետ։

«Շվեյցարիան կարող է իր ներդրումն ունենալ նման երկխոսության մեջ, բայց միայն այն դեպքում, եթե բոլոր կողմերը, այդ թվում՝ Ռուսաստանը, համաձայնեն մասնակցել։ Այս հարցը ես արդեն բարձրացրել եմ դաշնային խորհրդական Ինիացիո Կասիսի հետ», - «Իզվեստիա»-ին հայտարարել է պատգամավորը։

Նոյեմբերի սկզբին Կասիսը հայտնել էր ԵԱՀԿ-ում Բեռնի  նախագահության շրջանակում 2026 թ. սկզբին Մոսկվա այցելելու մտադրության մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում