ԱՄՆ-ում դադարեցվել է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում են Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով նա հորդորել էր կառավարությանը վերանայել Աֆղանստանից Միացյալ Նահանգներ եկած ներգաղթյալների գործերը։

«Մեր հայրենիքի և ամերիկացի ժողովրդի պաշտպանությունն ու անվտանգությունը մնում է մեր հիմնական նպատակը և առաքելությունը»,- X-ի էջում գրել է ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը։

Նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանից 300 մետր հեռավորության վրա անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է Ազգային գվարդիայի երկու ներկայացուցիչ։  

Կատարվածի համար ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է Աֆղանստանի մի քաղաքացու։ Դեռևս հայտնի չեն գործողության շարժառիթները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածն ահաբեկչություն է որակել։ Նա հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ստուգելու են Աֆղանստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ են եկել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում՝ ընդգծելով, որ երկրից արտաքսվելու են բոլոր այն օտարերկրացիները, ովքեր չեն գործում ի շահ ԱՄՆ-ի։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփն ահաբեկչություն է որակել Սպիտակ տան մոտակայքում Ազգային գվարդիականների վրա հարձակումը

Թրամփը նաև հայտարարել է, որ Ազգային գվարդիականների վրա Վաշինգտոնում իրականացված հարձակումը վկայում է, որ անօրինական ներգաղթյալների հոսքը իսկական սպառնալիք է դարձել ազգային անվտանգության համար։

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո