Ռուսաստանը և Ղրղզստանը համաձայնագրեր են ստորագրել երեք ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ղրղզստանը համաձայնագրեր են ստորագրել միգրացիայի, առողջապահության և կրթության ոլորտներում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Փաստաթղթերն ստորագրվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրղզստան կատարած պետական ​​այցի ընթացքում։ Դրանց ցանկը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ կողմերը փոխանակել են 2017 թ. հունիսի 20-ի՝ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն։

ՌԴ-ն և Ղրղզստանը համաձայնագիր են ստորագրել բնակչության սանիտարական-համաճարակաբանական բարեկեցության ապահովման բնագավառում համագործակցության մասին։ Նաև ՌԴ կառավարության և Ղրղզստանի նախարարների կաբինետի միջև համաձայնագիր է ստորագրվել ՌԴ-ում և Ղրղզստանում ներքին գործերի ու միգրացիայի հարցերով իրավասու մարմինների ներկայացուցչությունների իրավական կարգավիճակի մասին։

Բացի այդ, համաձայնագիր է ստորագրվել Ղրղզստանում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի անվան Ղրղզառուսական սլավոնական համալսարանի բուհական ավանի կառուցման պայմանների վերաբերյալ։ 

Դրանից բացի, կողմերը կնքել են երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև սրտաբանության բնագավառում փոխըմբռնման վերաբերյալ հուշագիր, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի ու առևտրի նախարարության միջև ռազմավարական պլանավորման ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Նաև համաձայնագիր է ստորագրվել «Ռուսաստանի փոստ» բաժնետիրական ընկերության և «Կիրգիզ պոչտասի» բաց բաժնետիրական ընկերության միջև։

Հայերեն Русский

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց