ԵՄ արտաքին գործերի նախարարներն արտակարգ տեսակոնֆերանս են սկսել Ուկրաինայի խնդրի վերաբերյալ
1 րոպեի ընթերցում

Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն արտակարգ տեսակոնֆերանս են սկսել Ուկրաինայի խնդրի կարգավորման ծրագրի վերաբերյալ, որը նախագահում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն:
«ԵՄ արտաքին գործերի նախարարներն Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունների վերաբերյալ տեսակոնֆերանս են սկսել, որը նախագահում է բարձր ներկայացուցիչ Կալասը», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։
Իսկ նոյեմբերի 25-ին Փարիզում կայացել է «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որի քննարկման հիմնական թեմաներից է եղել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը։