Եվրոպա

ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել է Իտալիայի «Cometa» անկախ կյանքի կենտրոն և «Agora 97» սոցիալական կոոպերատիվ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել է Իտալիայի «Cometa» անկախ կյանքի կենտրոն և «Agora 97» սոցիալական կոոպերատիվ

Իտալիա կատարած այցի շրջանակում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Իտալիայի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի նախարար Ալեսսանդրա Լոկատելլիի ուղեկցությամբ այցելել է հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց, հատկապես երեխաների համար նախատեսված «Cometa» անկախ կյանքի կենտրոն և «Agora 97» սոցիալական կոոպերատիվ, որի ենթակայության տակ գործում են համայնքային փոքր տներ, որոնք իրենց հերթին ծառայություններ են մատուցում հաշմանդամություն ունեցող անձանց և կյանքի դժվարին իրավիճակներում գտնվողներին։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարները շրջել են կենտրոններում, ծանոթացել պայմաններին, մատուցվող ծառայություններին, շփվել բնակիչների հետ։ 

Շրջայցի ընթացքում խոսել են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, ըստ կարիքի՝ ամբողջական և մասնագիտացված ծառայությունների տրամադրման անհրաժեշտության մասին։ 

Արսեն Թորոսյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար պետական առաջին անկախ կյանքի կենտրոնի կառուցման մանրամասները․ այն հնարավորություն է տալու հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել անհրաժեշտ ծառայություններից, այդ թվում՝ սոցիալ-վերականգնողական, զարգացման թերապիա, ինչպես նաև ձեռք բերել և զարգացնել անկախ կյանքի հմտություններ՝ հասարակության մեջ լիարժեք ներառվելու և ինքնադրսևորվելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում