Ֆրանսիայում կամավոր զինվորական ծառայությունը չի ենթադրում երիտասարդների ուղարկում Ուկրաինա. Մակրոն

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կամավոր զինվորական ծառայության վերաբերյալ նոր նախաձեռնությունը, որի մասին հայտարարվի առաջիկա օրերին, չի նախատեսում երիտասարդներին Ուկրաինա ուղարկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիայի բարձրաստիճան գեներալներից մեկը զգուշացրել էր, որ երկիրը պետք է «պատրաստ լինի կորցնել իր երեխաներին»՝ Ռուսաստանից եկող սպառնալիքի պատճառով։

Անդրադառնալով այս հայտարարությանը հաջորդած արձագանքներին՝ Մակրոնը RTL ռադիոկայանի եթերում պարզաբանել է, որ կամավոր զինվորական ծառայությունը չի ենթադրում, որ երիտասարդները կուղարկվեն Ուկրաինա։

«Մենք պետք է իսկապես ցրենք ցանկացած շփոթություն այն մասին, թե պատրաստվում ենք մեր երիտասարդներին ուղարկել Ուկրաինա։ Այս ամենի նպատակը դա չէ», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

France24-ը նշում է, որ Մակրոնը պատրաստվում է հայտարարել երկրում կամավոր զինվորական ծառայություն սահմանելու մասին։ Ֆրանսիայի նախագահը հաստատել է, որ հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ին, մանրամասներ կներկայացնի «համընդհանուր ազգային ծառայությունը նոր ձևի վերափոխելու» մասին։ Նա, սակայն, լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։

Նոր ծրագրով նախատեսվում է առաջին տարում զորակոչել 2000-3000 կամավորի։ Ծառայությունը կկազմի 10 ամիս, որոնցից յուրաքանչյուրի համար կամավորներին որոշակի գումար կվճարվի։

Կամավոր զինվորական ծառայության մասին ծրագրեր են քննարկվում նաև եվրոպական այլ երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում և Լեհաստանում։

Հայերեն Русский

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը