Սպորտ

Գեղարքունիքի թիմը հաղթող է ճանաչվել «ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզկուլտուրա առարկայից ստուգատես» մրցաշարում

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի թիմը հաղթող է ճանաչվել «ՀՀ դպրոցականների շրջանում  ֆիզկուլտուրա առարկայից ստուգատես» մրցաշարում

Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը հաղթող է ճանաչվել «ՀՀ դպրոցականների շրջանում  ֆիզկուլտուրա առարկայից ստուգատես» մրցաշարում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  «ՀՀ դպրոցականների շրջանում  ֆիզկուլտուրա առարկայից ստուգատես» մարզական միջոցառմանը մասնակցում են Հայաստանի հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները:

Միջոցառումը կազմակերպում և անցկացնում է «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպությունը` ՀՀ ԿԳՄՍ  նախարարության աջակցությամբ։ Այն անց է կացվում չորս փուլով, որոնցից 1-3 փուլն արդեն անցկացվել են 2024-2025 ուսումնական տարվա ապրիլ-մայիս ամիսներին։

Մրցումների ծրագրում ընդգրկված են վազք՝ 60 մետր՝ բարձր մեկնարկից, վազք՝ 500 մետր, հեռացատկ թափավազքից, ձգումներ կախ դրությունից`տղաներ, ձեռքերի ծալումներ և ուղղումներ, պառկած հենադրությունից մարզանստարանին`աղջիկներ, թենիսի գնդակի նետում թափավազքից: 

Ծրագիրը կազմված է 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար։ 

1-3-րդ դասարանցիները մասնակցում են ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերին, իսկ 4-6-րդ դասարանցիները՝ նաև եզրափակիչ փուլին։

Եզրափակիչ փուլում 4-6-րդ դասարանցիների համար անցկացվում են նաև զվարճալի վազքահերթ և փոխանցումավազք մարզական մրցումները։ 

Միջոցառման եզրափակիչ փուլն անցկացվել է 2025 թվականի նոյեմբերի 20-ին, որտեղ Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը ներկայացրել են մարզային փուլում հաղթող ճանաչված 4-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ (ֆիզղեկ՝ Ռուբիկ Մուրադյան), 5-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական (ֆիզղեկ՝ Հակոբ Ջիվանյան) և 6-րդ դասարանցիների մրցապայքարում՝ Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ  2 միջնակարգ (ֆիզղեկ՝ Ստյոպա Սարգսյան) դպրոցների թիմերը: 

Ծավալված հետաքրքիր և անզիջում պայքարում մարզի հավաքական թիմը գրավել է առաջին տեղը՝ արժանանալով մրցաշարի հաղթողի կոչմանը։ 

Հավաքական թիմը պարգևատրվել է գավաթով և հավաստագրով, իսկ թիմի անդամները՝ հավաստագրերով և մեդալներով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում