Աշխարհ

Կանադան և Հնդկաստանը համաձայնել են վերսկսել առևտրային բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Կանադան և Հնդկաստանը համաձայնել են վերսկսել առևտրային բանակցությունները

Կանադան և Հնդկաստանը համաձայնել են վերսկսել նոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին երկու տարի առաջ տեղի ուենցած դիվանագիտական վեճից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի կառավարությունը։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կազմակերպված G20-ի գագաթնաժողովի շրջանակում։

«Առաջնորդները համաձայնել են սկսել բանակցությունները բարձր մակարդակի Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի (CEPA) շուրջ, որի նպատակն է մինչև 2030 թվականը երկկողմ առևտուրը կրկնապատկել մինչև 50 միլիարդ ԱՄՆ դոլար», - ասվում է Հնդկաստանի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Հանդիպման վերաբերյալ X-ում գրառում է կատարել Մարկ Քարնին՝ նշելով․ «Վարչապետ Նարենդրա Մոդին և ես այսօր հանդիպել ենք G20-ի գագաթնաժողովի շրջանակում և սկսել ենք բանակցություններ առևտրային համաձայնության վերաբերյալ, որը կարող է ավելի քան կրկնապատկել մեր առևտուրը մինչև 70 մլն դոլարի։ Հնդկաստանը աշխարհի հինգերորդ խոշորագույն տնտեսությունն է, իսկ դա նշանակում է նոր մեծ հնարավորություններ կանադացի աշխատողների ու բիզնեսի համար»։ Քարնին հայտնել է, որ հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց երկարատև քաղաքացիական միջուկային համագործակցությունը և անդրադարձել են համագործակցության ընդլայնման վերաբերյալ քննարկումներին, այդ թվում՝ ուրանի մատակարարման երկարաժամկետ համաձայնության միջոցով։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում