ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորում է էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի մասնակցությամբ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել «Էլեկտրոնային առևտրի օրենսդրության մոտարկում» թեմայով աշխատաժողովը։

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ նշելով, որ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը (ԵՄ)՝ վերջինիս ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մշտադիտարկմանը, իրականաց­ման­ն ու հաղորդակցությանը» ծրագրի շրջանակում աշխատաժողովը կազմակերպելու համար։ 

Նա ընդգծել է, որ էլեկտրոնային առևտրի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն՝ տնտեսական ներուժի ընդլայնման, մրցունակության բարձրացման և թվային շուկաներին լիարժեք ինտեգրվելու տեսանկյունից։

«Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը չի սահմանափակվում միայն էլեկտրոնային առևտրի կարգավորմամբ, այն ներառում է նաև թվային տնտեսության, նորարարական ենթակառուցվածքների, գիտահետազոտական ծրագրերի, ինչպես նաև կրթության և մարդկային կապիտալի զարգացման լայն ոլորտներ»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը՝ հավելելով, որ այս նախաձեռնությունները նպաստում են Հայաստանում մրցունակ թվային էկոհամակարգի ձևավորմանը, խթանում են ՓՄՁ-ների նորարարական կարողությունների աճը, ամրապնդում են գիտության և արդյունաբերության համագործակցությունը և արագացնում Հայաստանի ինտեգրումը համաեվրոպական թվային ու նորարարական շուկաներ։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են «Էլեկտրոնային առևտրի մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակներն ու դրույթները։ Քննարկումների ընթացքում պարզաբանվել են նախագծի կիրառելիությանը, հնարավոր մարտահրավերներին ու ոլորտային առանձնահատկություններին վերաբերող մի շարք հարցեր։

Հայերեն

Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան