Nvidia-ի չիպերը ՀՀ արտահանելու ԱՄՆ-ի որոշումը քաղաքական շատ լուրջ ազդակ է. Կոստանյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը գերհամակարգչի կառուցման համար Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության որոշումը քաղաքական շատ լուրջ ազդակ է համարում։

«Վերջին զարգացումը, որի մասին այսօր արդեն հրապարակային հայտարարվեց, Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության որոշման մասին է, որը քաղաքական շատ լուրջ ազդակ է։ Իրականում ԱՄՆ-ն բավականին մեծ հերթ ունի նման թույլտվություններ տալու, և հսկայական հերթի մեջ Հայաստանին առաջնահերթություն տալը խոսում է նրա մասին, որ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններն իրապես ռազմավարական բնույթ են կրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում շեշտեց ԱԳ նախարարի տեղակալը։  

Վահան Կոստանյանը նաև հավելեց, որ այս պահին Հայաստանն ու ԱՄՆ-ն աշխատանքային բնույթի բանակցություններ են վարում Հայաստանի տարածքում ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագծի իրագործման շուրջ։

«Այս պահին կողմերն աշխատանքային կարգով փոխանակվում են մեկնաբանություններով։ Արդեն իսկ կա որոշակի ընկալում, բայց քանի դեռ չունենք վերջնական համաձայնեցված փաստաթուղթ, ավելին կդժվարանամ ասել»,-ասաց Կոստանյանը։ 

Արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը: Դա թույլ կտա կյանքի կոչել Հայաստանում գերհամակարգչի ստեղծման նախագիծը, որը արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնման գլոբալ նախաձեռնության մասն է:

Ջանքերը, որոնց մասին Nvidia-ն հայտարարել էր դեռ հունիսին, թույլ կտան ստեղծել տարածաշրջանում ԱԲ տվյալների մշակման առաջին խոշորամասշտաբ կենտրոնը: 100 մեգավատ հզորությամբ օբյեկտը, որի սկզբնական ներդրումների ծավալը կկազմի 500 մլն ԱՄՆ դոլար, օգտագործելու է Dell Technologies ընկերության ԱԲ սերվերներ ու Nvidia-ի Blackwell պրոցեսորներ: Առաջին փուլի մեկնարկը նախատեսված է հաջորդ տարվա երկրորդ եռամսյակին: 

Firebird-ի հզորությունների մոտ 20 տոկոսն օգտագործելու են հայաստանյան ընկերությունները, մնացած 80 տոկոսը կվաճառվեն տարածաշրջանում բիզնես վարող ամերիկյան ընկերություններին: Առաջին փուլը ֆինանսավորելու է Firebird-ի ներգրաված փոխառված միջոցների ու բաժնետիրական կապիտալի հաշվին: 

Հայերեն English Türkçe

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

Հիմնանորոգվել է Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերը կապող 14 կմ ճանապարհը

ԱԺ նախագահն ընդդիմությանը կոչ է արել չխոչընդոտել սահմանադրական հանրաքվեին և գլխավորել «Ոչ»-ի շտաբը

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հոկտեմբեր, 2026

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

Հայաստանում հիմնվում է ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության կենտրոն. ARCS-ai-ի նոր նախաձեռնությունը

Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է 48 միլիարդ դոլար